Վրաստանի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Հիդաշելին այսօր հրաժարականի մասին դիմում է ներկայացրել, փոխանցում է Eurasnews-ը: «Այսօր ընդունված քաղաքական որոշման համաձայն՝ երկրի պաշտպանության նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել վարչապետին»,-ասվում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Հիդաշելին կպաշտոնավարի մինչև օգոստոսի 1-ը:
