Բաց նամակ Lոս Անջելեսից` ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին

15:18 Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները, մասնավորապես՝ ոստիկանական գործողությունները լուրջ մտահոգություններ են առաջացրել սփյուռքահայության շրջանում, որոնք դիմում են ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանին, ով իր հիմնական մասնագիտությանը հավատարիմ, բեմական կեցվածքով, արտիստիկ առոգանությամբ, պատեհ-անպատեհ առիթով հանրությանն է հրամցնում իր՝ համակարգի բարեփոխման, ազգանվեր, մարդասիրական ծրագրերը: Պրն. Ոստիկանապետ, այն, որ մինչ օրս ձեր ղեկավարած կառույցում որևէ դրական տեղաշարժ չի նկատվում` ակնհայտ է, մինչդեռ դուք շարունակում եք ի ցույց համայն հայության ու ամբողջ աշխարհի աղաղակել, թե ձեր գլխավոր նպատակը համակարգում ազնիվ, նվիրյալ ու մարդկային ոստիկանի կերպար կերտելն է: Ձեր խոսքով` ոստիկանը պետք է համապատասխանի իր համազգեստին, հակառակ դեպքում՝ հանել համազգեստից: Պրն. Գասպարյան, պատասխանեք մեզ, լոսանջելեսահայերիս հուզող մի քանի հարցերի. -Ի՞նչ չափորոշիչներով եք ընտրում ոստիկանին և ինչպե՞ս եք որոշում` համապատասխանո՞ւմ է տվյալ անձն իր համազգեստին, թե` ոչ: -Ինչպիսի՞ն պետք լինի իսկական ոստիկանը, արդյո՞ք հաշվի են առնվում նրա անցած ուղին, կենսագրական մանրամասները, ինչն ամենայն հետևողականությամբ և մանրակրկտորեն, ի տարբերություն ՀՀ-ի, արվում է ԱՄՆ-ում: Դո՛ւք ասում եք մի բան, սակայն ձեր ոստիկաններն անում են լրիվ հակառակը, դո՛ւք Աստվածաշունչ եք քարոզում, պատվիրաններ մեջբերում, մինչդեռ ձեր վարժեցրած ոստիկանը հայհոյում ու ստորացնում է քաղաքացուն` հաշվի չառնելով սեռը, տարիքը… Դո՛ւք, առերես մարգարեի կերպարով, սակայն ընդհատակից սատանայի գործելաոճով, անզեն ժողովրդի վրա ուղղորդում եք ձեր իսկ ձեռքով կերտած, մարդկանց հոշոտելու պատրաստ վարժված ոստիկանին: Միթե՞ այնքան միամիտ եք, որ կարծում եք, թե մենք աչք ենք փակելու ձեր ստորադասների ոչ մարդավայել գործողությունների վրա: Խորենացիի դեպքերին ակնդետ հետևող աշխարհի ԶԼՄ-ներն ու Սփյուռքն ամեն օր, ամեն պահի ականատես է լինում՝ ինչպիսի անօրեն պահվածք է դրսևորում հայաստանյան ոստիկանությունը. բերման են ենթարկում ամենաստորացուցիչ միջոցներով` առևանգելով մարդկանց փողոցներից, բակերից, տներից, անգամ այն մարդկանց, ովքեր որևէ աղերս չունեն հանրահավաքների հետ: Արդյո՞ք տեղյակ եք, որ նրանց նվաստացնում են ոստիկանական բաժիններում, թքում են քաղաքացիների վրա, ստիպում պաչել բատինկաները, դաժանաբար ծեծի են ենթարկում երիտասարդներին, այն երիտասարդներին, ովքեր պաշտպանել կամ նոր են պաշտպանելու թշնամուց մեր Հայրենիքի սահմանները… Այն, փաստը, որ դուք ոստիկանական համակարգի հետ որևէ հեռահար աղերս չունեք՝ ձեր աշխատակիցներն իրենց գործելաոճով վաղուց են ապացուցել: Որպես ոչ պաշտոնատար անձ, այլ ՝ շարքային քաղաքացի ինչպե՞ս կվարվեիք, եթե նույնկերպ անարգեին ձեր մորն ու քրոջը, իրի պես քարշ տային փողոցներով, մանավանդ, երբ այդ մայրը զավակ է կորցրել (ձեր դեպքում՝ ցանկալի էր), ավելին` զավակին անարգել ու խոշտանգել էր թշնամին: Ու վերջին հարցը` արդյո՞ք ձեր ճաշակով են ընտրվում կին ոստիկանները, մասնավորապես՝ օրերս բերման ենթարկելու գործընթացին իր ընդգծված սանձարձակությամբ աչքի ընկնող հրեշտակ (հրեշ) Մագան, ով անբարո կայքերում գրանցված է որպես ձեր համակարգի աշխատակից: Սփյուռքը պահանջում է անձամբ ձեր մեկնաբանություններն ու պարզաբանումները: Լոս Անջելեսում բնակվող հայեր

դիտվել է 32 անգամ
Լրահոս
«Հայաստան» դաշինքի պատգամավորի մանդատը տրվել է Գագիկ Համբարձումյանին Հայտնի են առաջին երեք տասնյակ թեկնածուները Իրանը երբեք մենակ չի թողնի լիբանանցի քույրերին ու եղբայրներին. Փեզեշքիան «Արծվի թևերի» մոտ 4 մեքենա է բախվել․ կա 4 վիրավnր Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակվել են զոհված զինծառայողների մարմիններով Երվանդ Քոչար փողոցում մի խումբ քաղաքացիներ հնչեցրել են հայհոյանքներ, ապա իրենց դիտողություն արած երիտասարդին ծեծել են Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Հաստատվել է «Առաջարկ Հայաստան»-ի նախընտրական ցանկը Սուրբ Հովհաննես եկեղեցի կտեղափոխվի Սուրբ Ստեփանոս Նախավկայի Մասունքարանը Եթե Քոչարյանը պետք է լինի վարչապետ, չեմ միանա. Ծառուկյան Գագիկ Ծառուկյանը կգլխավորի ԲՀԿ-ի ընտրական ցուցակը Ծառուկյանը՝ Լուկաշենկոյի մասին Իրավունքի ժխտողականության, նիհիլիզմի օրինակ է այն ամենն, ինչ կատարվում է Մայր Աթոռի դեմ․ փաստաբան Թուրքիան ջրի պաշարների լուրջ խնդիր ունի. զեկույց Միքայել սրբազանի նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումը հասնում է խոշտանգման. հայտարարություն Այսօր իրավիճակը համեմատաբար հանգիստ է, սակայն ընդհանուր իրադրությունն անկանխատեսելի է. Գանտահարյան Գործը մակագրվել է դատավոր Վահե Դոլմազյանին 18 արդարների գործով դատական նիստին մարդիկ «հրաժարվում են» 18 անգամ լսել «մեղադրանքի» նույն տեքստը Վերին Լարսը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար 18 ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է ուղեղի ցնցում Հանրապետականը կամ Հայրենիք կուսակցությունը Թաթոյանից վա՞տն են, որ չեն մասնակցում ընտրություններին (video) Հայաստանի Gallup-ն ուղղակի ասոցիացիա է, նրանց թվերին մի՛ նայեք. Թովմասյան (video) Բագրատ Սրբազանին և իր աջակիցներին կալանավորեցին,որ «միջանցքը» ԱՄՆ-ում հանձներ Ալիևին․Արթուր Սարգսյան (video) Պաշտոնապես հայտարարում եմ՝ ես այնտեղ չեմ եղել, դե քննե՛ք. Բագրատ Սրբազանը նեղը գցեց դատախազներին (video) «Էս դժոխքի վերջը ե՞րբ է գալու»․ շիրակցիները՝ «Հայաստան» դաշինքի անդամներին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am