«Չորսի նախաձեռնությունը» առաջարկություններ է ներկայացնում

«Չորսի նախաձեռնությունը» քննարկումների արդյունքում մշակել է փաստաթուղթ՝ Հայաստանում տիրող ճգնաժամի հաղթահարման ուղիների վերաբերյալ։ Նախաձեռնության կազմում են «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հ/կ նախագահ Ստեփան Դանիելյանը։ «Հայաստանի Հանրապետությունում, արդեն երրորդ շաբաթն է՝ ճգնաժամը հասել է պայթյունավտանգության բարձրակետին: Երկրում տարիներ շարունակ տիրող անարդարության, սոցիալական անհավասարության, մարդու իրավունքների և ժողովրդավարության սկզբունքների շարունակական ու հետևողական խախտումները հանգեցրին մի վիճակի, որի անհապաղ ելքերի որոնման ու նախանշման անհրաժեշտությունը պետականության պահպանման հրամայականն է: Կլոր սեղանին քննարկման համար առաջարկվում են հետևյալ թեզերը՝ վստահության մթնոլորտի ձևավորմանն ուղղված հրատապ քայլեր, կարճաժամկետ հրատապ քայլեր: Վստահության մթնոլորտի ձևավորմանն ուղղված հրատապ քայլեր՝ քաղբանտարկյալների ազատ արձակում, հուլիսի 17-ից սկսած բոլոր բերման ենթարկվածների ազատ արձակում, ՊՊԾ գնդի տարածքում գտնվողներին սննդի, բուժօգնության հարցի լուծում, անհապաղ հրապարակային և արդյունավետ քննություն սկսել ոստիկանական կազմակերպված բռնությունների ու ապօրինի գործողությունների վերաբերյալ, տարածքը լքելու պայմանների շուրջ «Սասնա ծռերի» ՊՊԾ տարածքում գտնվող անդամների հետ վերսկսել բանակցությունները, նշանակել բազմակողմանի և օբյեկտիվ քննություն Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի սպանության գործով՝ ներառելով միջազգային և հասարակական անկախ փորձագետների: Կարճաժամկետ հրատապ քայլեր՝ կոռուպցիայի դեմ անկախ հանձնաժողովի ձևավորում, որտեղ ներառված կլինեն հանրության վստահությունը վայելող, կոռուպցիայի դեմ պայքարում հմտություններ և կարողություններ ունեցող լրագրողական ու իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ, կառավարության փոփոխություն, գործունեությունը՝ որպես ժամանակավոր կառավարություն, Ոստիկանության, ԱԱԾ պետի հրաժարական, Ոստիկանության, ԱԱԾ-ի և ՊԵԿ-ի վերակազմավորում՝ որպես նախարարություններ: Նոր ընտրությունների կազմակերպման համար անհրաժեշտ քայլեր՝ Ընտրական նոր օրենսգրքի ընդունում, ԿԸՀ լուծարում և հանրության վստահությունը վայելող նոր կազմի ձևավորում, ՀՌԱՀ հանձնաժողովի լուծարում և հանրության վստահությունը վայելող, լրագրության և խոսքի ազատության բնագավառներում գործունեություն ծավալած լրագրողական ու իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավում, Արցախի հետ կապված բանակցային գործընթացի թափանցիկություն ու առկա փաստաթղթերի հրապարակում»։

դիտվել է 41 անգամ
Լրահոս
«Հայաստան» դաշինքի պատգամավորի մանդատը տրվել է Գագիկ Համբարձումյանին Հայտնի են առաջին երեք տասնյակ թեկնածուները Իրանը երբեք մենակ չի թողնի լիբանանցի քույրերին ու եղբայրներին. Փեզեշքիան «Արծվի թևերի» մոտ 4 մեքենա է բախվել․ կա 4 վիրավnր Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակվել են զոհված զինծառայողների մարմիններով Երվանդ Քոչար փողոցում մի խումբ քաղաքացիներ հնչեցրել են հայհոյանքներ, ապա իրենց դիտողություն արած երիտասարդին ծեծել են Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Հաստատվել է «Առաջարկ Հայաստան»-ի նախընտրական ցանկը Սուրբ Հովհաննես եկեղեցի կտեղափոխվի Սուրբ Ստեփանոս Նախավկայի Մասունքարանը Եթե Քոչարյանը պետք է լինի վարչապետ, չեմ միանա. Ծառուկյան Գագիկ Ծառուկյանը կգլխավորի ԲՀԿ-ի ընտրական ցուցակը Ծառուկյանը՝ Լուկաշենկոյի մասին Իրավունքի ժխտողականության, նիհիլիզմի օրինակ է այն ամենն, ինչ կատարվում է Մայր Աթոռի դեմ․ փաստաբան Թուրքիան ջրի պաշարների լուրջ խնդիր ունի. զեկույց Միքայել սրբազանի նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումը հասնում է խոշտանգման. հայտարարություն Այսօր իրավիճակը համեմատաբար հանգիստ է, սակայն ընդհանուր իրադրությունն անկանխատեսելի է. Գանտահարյան Գործը մակագրվել է դատավոր Վահե Դոլմազյանին 18 արդարների գործով դատական նիստին մարդիկ «հրաժարվում են» 18 անգամ լսել «մեղադրանքի» նույն տեքստը Վերին Լարսը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար 18 ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է ուղեղի ցնցում Հանրապետականը կամ Հայրենիք կուսակցությունը Թաթոյանից վա՞տն են, որ չեն մասնակցում ընտրություններին (video) Հայաստանի Gallup-ն ուղղակի ասոցիացիա է, նրանց թվերին մի՛ նայեք. Թովմասյան (video) Բագրատ Սրբազանին և իր աջակիցներին կալանավորեցին,որ «միջանցքը» ԱՄՆ-ում հանձներ Ալիևին․Արթուր Սարգսյան (video) Պաշտոնապես հայտարարում եմ՝ ես այնտեղ չեմ եղել, դե քննե՛ք. Բագրատ Սրբազանը նեղը գցեց դատախազներին (video) «Էս դժոխքի վերջը ե՞րբ է գալու»․ շիրակցիները՝ «Հայաստան» դաշինքի անդամներին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am