Թուրքիան պատրաստ է պաշտպանել Ադրբեջանին Գյուլենից
Թուրքիան պատրաստ է աջակցել Ադրբեջանին, եթե նրան սպառնան Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապված ուժերը։ Այդ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Բաքվում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշքունը: haqqin.az-ի հաղորդմամբ՝ իրենք չեն ցանկանում, որպեսզի Ադրբեջանում կրկնվեն այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել Թուրքիայում: «Եթե Ադրբեջանին կսպառնան Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապված ուժերը, մենք Բաքվին աջակցություն ցույց կտանք», - նշել է նա:
