Ճիշտ ուղու վրա ենք . Հովիկ Աբրահամյան
Կառավարության նիստի ժամանակ հավանություն տրվեց ՀՀ 2016-2025 թթ. տարածքային զարգացման ռազմավարությանը,որը ներկայացրեց նախարար Դավիթ Լոքյանը: Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ տարածքների մրցունակությունը բարձրացնելու և Հայաստանի մարզերի միջև առկա անհամաչափությունները մեղմելու անհրաժեշտությամբ: Հայեցակարգի հիմնական նպատակները համահունչ են ՀՀ 2014-2025թթ. Հեռանկարային զարգացման ռազմավարության հիմնական գերակայություններին` զբաղվածության ընդլայնում, մարդկային կապիտալի զարգացում, սոցիալական ապահովության համակարգի բարելավում և պետական կառավարման համակարգի ինստիտուցիոնալ արդիականացում, որոնք իրենց հերթին համահունչ են նաև ԵՄ 2020թ. ռազմավարության թեմատիկ նպատակներին,ասաց Դավիթ Լոքյանը: «Բավականին աշխատանք է կատարվել այս ռազմավարության վրա, ճիշտ ուղու վրա ենք»,- նկատեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
