Կառավարությունը նպաստառուների ծախսը վերցնում է իր վրա
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց,որ ՀՀ կառավարությունն անապահով ընտանիքների համար 2016 թվականի օգոստոսի 1-ից կփոխհատուցի 4.32 դրամով էլեկտրաէներգիայի դիմաց ավելի վճարումով պայմանավորված ծախսերի ծավալների մեծացումը՝նպաստի չափը բարձրացնել 1000 դրամի չափով: Դրանով հնարավորինս կհատուցվի շուրջ 112 հազար 300 ընտանիքի էլեկտրաէներգիայի դիմաց ավելի վճարումով պայմանավորված լրացուցիչ ծախսերը,նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: «Նախորդ տարվա օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը թանկացել էր 6,93 դրամով, ՀՀ կառավարությունը և «Տաշիր» ընկերության ղեկավար Սամվել Կարապետյանը քննարկել ու պայմանավորվել էին այդ ավելացումը փոխհատուցել երկուստեք: Էլեկտրաէնեգիայի սակագինն այս տարվա օգոստոսի 1-ից նվազել է 2.61 դրամով, փաստորեն, սակագինը թանկանում է 4,35 դրամով: Հարցը քննարկել ենք նաև Հանրապետության նախագահի հետ և կառավարությունը նպաստառուների այս ծախսը վերցնում է իր վրա»,- ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այդ նպատակով պետբյուջեից այս տարի կհատկացվի 567 մլն դրամ, իսկ 2017թ-ին՝ 1 մլրդ 157 մլն դրամ:
