Ավտովթար Երևանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ` հուլիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Աճառյան և Ծարավ աղբյուր փողոցների խաչմերուկում, բախվել են 26-ամյա Վարդան Սարգսյանի վարած Opel մակնիշի 34 NA 717 համարանիշի և 26-ամյա Կարապետ Իսրայելյանի վարած Opel մակնիշի 34 PP 433 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Կ. Իսրայելյանի ուղևորուհուն տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի տեսուչները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, րտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում : Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
