Դա կնշանակեր ընդունել եւ լեգիտիմացնել «հրացանավոր մարդու»՝ զենքի միջոցով հարցեր լուծելը

Իշխանությունը չի ուզում դիմել կոշտ գործողությունների եւ գրոհով վերցնել ՊՊԾ գնդի տարածքը՝ խուսափելով մարդկային նոր զոհերից եւ դրանով պայմանավորված՝ շահագրգիռ միջազգային կառույցների բարոյախրատական քարոզներից, առ այն, թե ինչու չէր կարելի հարցը լուծել ուժային մեթոդներով։ Մեթոդներ, որ արեւմտյան զարգացած երկրներում, հիշեցնենք, առանց աչքը թարթելու կիրառում են զինված խմբերի ու խմբավորումների վնասազերծման համար։ Դե, իսկ զինված խմբի անդամները, հասկանալի է, արժանապատիվ նահանջելու խնդիր ունեն։ Այս համատեքստում ամենից հաճախ շրջանառվող թեզը, որ առաջարկվում է որպես փրկօղակ ստեղծված փակուղային իրավիճակը հաղթահարելու համար, զինված հարձակման գործով հարուցված իրավական գործընթացը քաղաքական դաշտ տեղափոխելն է։ Տրամաբանությունը հետեւյալն է. «Սասնա ծռերը» (կամ գոնե նրանց մի մասը) մասնակցել են Արցախյան ազատամարտին, զգալի ներդրում ունեն մեր հաղթանակներում եւ, մեղմ ասած՝ կասկածելի այս նախաձեռնությամբ հանդես են եկել ոչ թե անձնական մղումներով, օրինակ, պաշտոններ ստանալու կամ սեփական բարեկեցությունը բարձրացնելու ակնկալիքով, այլ զինակից ընկերոջը բանտից ազատելու համար։ Ավելին՝ ձեռի հետ նաեւ արդարության վերականգնման, անգամ նախագահի հրաժարականի հարց են բարձրացնում, եւ հանրության ինչ-որ հատված աջակցում է այդ «,տեսլականին»՝ դուրս է եկել փողոց։ Ուրեմն՝ իրավիճակի հանգուցալուծումը պետք է փնտրել ոչ թե իրավական, այլ առաջին հերթին քաղաքական հարթության վրա։ …Իշխանությունները կգնա՞ն, պե՞տք Է գնան այդ ճանապարհով։ Հազիվ թե։ Դա կնշանակեր ընդունել եւ լեգիտիմացնել «հրացանավոր մարդու»՝ զենքի միջոցով հարցեր լուծելու, պետությանը որոշումներ պարտադրելու իրավունքը, կարճաժամկետ ինչ-որ խնդիր լուծելու, այս դեպքում՝ ստեղծված լարված իրավիճակը լիցքաթափելու համար խաչ քաշել Հայաստանը երբեւէ լիարժեք իրավական պետություն, երկիրը՝ երկիր դարձնելու երկարաժամկետ հեռանկարի վրա: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց Աշխարհ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 18 անգամ
Լրահոս
«Հայաստան» դաշինքի պատգամավորի մանդատը տրվել է Գագիկ Համբարձումյանին Հայտնի են առաջին երեք տասնյակ թեկնածուները Իրանը երբեք մենակ չի թողնի լիբանանցի քույրերին ու եղբայրներին. Փեզեշքիան «Արծվի թևերի» մոտ 4 մեքենա է բախվել․ կա 4 վիրավnր Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակվել են զոհված զինծառայողների մարմիններով Երվանդ Քոչար փողոցում մի խումբ քաղաքացիներ հնչեցրել են հայհոյանքներ, ապա իրենց դիտողություն արած երիտասարդին ծեծել են Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Հաստատվել է «Առաջարկ Հայաստան»-ի նախընտրական ցանկը Սուրբ Հովհաննես եկեղեցի կտեղափոխվի Սուրբ Ստեփանոս Նախավկայի Մասունքարանը Եթե Քոչարյանը պետք է լինի վարչապետ, չեմ միանա. Ծառուկյան Գագիկ Ծառուկյանը կգլխավորի ԲՀԿ-ի ընտրական ցուցակը Ծառուկյանը՝ Լուկաշենկոյի մասին Իրավունքի ժխտողականության, նիհիլիզմի օրինակ է այն ամենն, ինչ կատարվում է Մայր Աթոռի դեմ․ փաստաբան Թուրքիան ջրի պաշարների լուրջ խնդիր ունի. զեկույց Միքայել սրբազանի նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումը հասնում է խոշտանգման. հայտարարություն Այսօր իրավիճակը համեմատաբար հանգիստ է, սակայն ընդհանուր իրադրությունն անկանխատեսելի է. Գանտահարյան Գործը մակագրվել է դատավոր Վահե Դոլմազյանին 18 արդարների գործով դատական նիստին մարդիկ «հրաժարվում են» 18 անգամ լսել «մեղադրանքի» նույն տեքստը Վերին Լարսը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար 18 ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է ուղեղի ցնցում Հանրապետականը կամ Հայրենիք կուսակցությունը Թաթոյանից վա՞տն են, որ չեն մասնակցում ընտրություններին (video) Հայաստանի Gallup-ն ուղղակի ասոցիացիա է, նրանց թվերին մի՛ նայեք. Թովմասյան (video) Բագրատ Սրբազանին և իր աջակիցներին կալանավորեցին,որ «միջանցքը» ԱՄՆ-ում հանձներ Ալիևին․Արթուր Սարգսյան (video) Պաշտոնապես հայտարարում եմ՝ ես այնտեղ չեմ եղել, դե քննե՛ք. Բագրատ Սրբազանը նեղը գցեց դատախազներին (video) «Էս դժոխքի վերջը ե՞րբ է գալու»․ շիրակցիները՝ «Հայաստան» դաշինքի անդամներին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am