Բալասանյանին խիստ են նեղացրել
ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի գործողություններից հետո միայն հուլիսի 21-ին, երբ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը միջնորդական առաքելությամբ Երեւան եկավ, իրավիճակը փոխվեց. նախ՝ պատանդ մնացած ոստիկանները ազատ արձակվեցին, ապա՝ զինյալների սննդի հարցերը կարգավորվեցին, այնուհետեւ լրագրողների հետ հանդիպում կազմակերպվեց:Բայց երբ ինչ-որ ուժերի դրդմամբ Վիտալի Բալասանյանին փորձեցին դուրս մղել բանակցային գործընթացից, իրավիճակը դարձյալ մտավ փակուղի: Երկու օր է՝ երկու կողմերն էլ լռում են. ո՛չ ոստիկանական մեքենաներ են այրվում, ո՛չ էլ վիրավոր զինյալների մասին ենք լսում:Վիտալի Բալասանյանի հետ բանակցություններին մասնակցեց նաև նրա քրոջ որդին,ով Բալասանյանի հետ հետ Արացախից Ժամանել էր Երևան:Նա ՊՊԾ գնդի ներսում ակտիվ բանակցում էր զինյալների հետ: Արդեն մի քանի օր է փորձ է արվում համոզել «Սասնա ծռեր»-ին` հանձնվել իշխանություններին, որպեսզի բախումներ չլինեն եւ քաղաքակիրթ բանակցություններ սկսվեն՝ առանց զենքի: Սակայն մեզ հայտնի է դարեձել,որ Բալասանյանը այլևս չի խառնվում բանակցություններին,այլ խոսքով ասած նրան նեղացրել են :
