Պայքարն արդեն մտել է քաղաքական փուլ. Արմեն Մարտիրոսյան
22:00 Հանրահավաքի ժամանակ ելույթով հանդես եկավ նաև «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նա իր խոսքում ընդգծեց, որ պայքարի առաջին փուլն անցել և հիմա սկսել է 2-րդ փուլը. «Սիրելի ժողովուրդ, նախորդ փուլը «Սասնա ծռերի» քաղաքական պահանջների, իրենց գործողությունների լեգիտիմացումն էր: Ձեր օգնությամբ և աջակցությամբ մենք այդ փուլը կատարեցինք: Ակնհայտ է, որ պայքարն արդեն մտել է քաղաքական փուլ, պահանջները հստակ ձևակերպված են, հստակ կա պահանջատերը՝ ժողովուրդը, նաև պարզ է, թե ումից ենք ցանկանում ազատվել ՝ իշխանություններից: 2-րդ փուլի համար մեր ակտիվությունն ավելի մեծ պետք է լինի, բայց 2-րդ փուլը առանձնահատուկ է լինելու նրանով, որ մենք արդեն անցնելու ենք կոնկրետ գործողությունների»: Արմեն Մարտիրոսյանը կոչ է անում ինքնակազմակերպվել և սկսել քաղաքացիական անհնազանդության քայլեր:
