ՀՀԿ-ն ի՞նչ զիջումների է պատրաստ
Ավարտվեց ՀՀԿ ԳՄ հերթական նիստը: Նիստի ընթացքում քննարկված հարցերն ամփոփեց Հերմինե Նաղդալյանը: Պատասխանելով հացին, թե հանուն խաղաղ հանգուցալուծման ՀՀԿ-ն ի՞նչ զիջումների է պատրաստ, Հերմինե Նաղդալյանը նշեց. «Այսօր թերևս որևէ զիջումների մասին պետք չի խոսել։Առաջին հերթին պետք է խոսել այն մասին, թե ինչպես անել, որ կարողանանք առանց զոհերի և առանց արյունահեղության հանգուցալուծում ունենանք»։ Իսկ դրանից հետո ՀՀԿ-ն ի՞նչ է պատրաստվում անել և ինչ դասեր է քաղելու այս ամենից։ «Բնականաբար բոլորիս համար, նաև պետության, պետականության համար շատ կարևոր է, որ իսկապես ճիշտ դասեր քաղենք այս ամենից, և սա, կարծում եմ, վաղվա, մյուս օրվա մեր գործերն ու գործընթացներն են լինելու»,-ասաց Նաղդալյանը։ Անդրադառնալով պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ արտահերթ նիստ գումարելու համար հայտարարած ստորագրահավաքին՝ ԱԺ փոխնախագահն ասաց, որ խնդիրն այսօր օպերատիվ իրավիճակի խաղաղ հանգուցալուծումն է։ Պատգամավորների հետ քննարկումը հղի է նրանով, որ կարող են առաջանալ սրացումներ։
