Թուրքիայում հարձակվել են ոստիկանական բաժանմունքի վրա
Թուրքական Հաքքարի նահանգում զինված հարձակում է իրագործվել ոստիկանական բաժանմունքի վրա, փոխանցում է СNN Turk հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տեղեկությունների համաձայն՝ հարձակման արդյունքում 2 մարդ է զոհվել, ևս 11-ը վիրավոր է: СNN Turk-ը հայտնում է նաև, որ ևս մեկ հարձակում է իրագործվել Սիիրթ նահանգում, որի արդյունքում 3 մարդ է զոհվել: Ոստիկանական բաժանմունքի վրա հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Քրդական աշխատավորական կուսակցությունը (PKK):
