«Ձերբակալված գործիչների ժամ առաջ ազատումը վարչախմբի վերջին հնարավորությունն է»

19:00 Հակաճգնաժամային նախաձեռնող խորհուրդը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Հուլիսի 26-ին քաղաքացիների խաղաղ, բազմամարդ երթը մեծ խուճապ առաջացրեց հանցավոր վարչախմբի մոտ: Այդ օրը բախում հրահրելու Սերժ Սարգսյանի ծրագրի տապալումից հետո հաջորդ օրը ոստիկանական ողջ մեքենան ներդրվեց քաղաքացիների հերթական խաղաղ հավաքը տապալելու գործին: Վաղ առավոտից փողոցներում զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով սկսեցին բռնել ու բերման ենթարկել քաղաքացիներին: Բերման ենթարկվածների քանակն այնքան շատ էր, որ հետաքննիչներն ի վիճակի չէին հաշվառել բոլորին և կատարել օրենքով սահմանված անհրաժեշտ ձևակերպումները: Բացի ՀՀ քաղաքացիներից ոստիկանական բաժիններ և զորամասեր ապօրինի բերվեցին նաև այլ երկրների քաղաքացիներ, նույնիսկ սփյուռքահայ աշխարհահռչակ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի կինը՝ Արսինե Խանջյանը: Ոստիկանության կողմից զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքի արժանացան նաև տարեց մարդիկ և անչափահասներ: Խորհրդային Միության միլիցիայի ավանդույթներին հարիր՝ ոստիկանությունը զանգվածաբար խախտեց մարդկանց իրավունքները՝ նախապես որոշված քանակով և որոշակի ժամանակով մարդկանց ազատությունից զրկելու նպատակով: Բնականաբար բերման ենթարկվեցին նաև Հակաճգնաժամային նախաձեռնող խորհրդի անդամների մեծամասնությունը: Բերման ենթարկվածներից երկուսը՝ Ալեք Ենիգոմշյանը և Լևոն Բարսեղյանը ձերբակալվեցին: Նախորդ գիշերն ապօրինի զենք կրելու շինծու մեղադրանքով ձերբակալվել էր նաև Արմեն Միքայելյանը: Այսպիսով, այս պահի դրությամբ ձերբակալված են Խորհրդի երեք անդամները, ում, ըստ էության, հանցավոր վարչախումբը պատանդ է վերցրել, որպեսզի նախականխի երկրի բռնապետական կարգերի դեմ ծավալվող քաղաքացիական շարժման ընդլայնումը: Վերջին երեք օրվա ընթացքում հանցավոր վարչախումբն իր գործողություններով տապալեց «Սասնա ծռեր» ապստամբ խմբի հետ բանակցությունները և փորձ արեց չեզոքացնել ապստամբների և հանրության միջև կամուրջը: Հակաճգնաժամային նախաձեռնող խորհուրդը դատապարտում է հանցավոր վարչախմբի քաղաքականությունը՝ ապստամբների դեմ բռնի ուժով, գործիչների դեմ ազատազրկմամբ և քաղաքացիների դեմ իրավունքների զանգվածային խախտմամբ տապալել Հայաստանում սահմանադրական ճգնաժամը կարգավորելու բոլոր ջանքերը: Այդ գործելակերպը որդեգրելով՝ վարչախումբը դրդում է քաղաքացիներին համաժողովրդական ապստամբության՝ դրանից բխող հետագա ծանր հետևանքներով: Ձերբակալված գործիչների ժամ առաջ ազատումը վարչախմբի վերջին հնարավորությունն է՝ ցուցաբերել իր պատասխանատու վերաբերմունքը երկրում ձևավորվող համաժողովրդական ընդվզման նկատմամբ»:

դիտվել է 19 անգամ
Լրահոս
«Հայաստան» դաշինքի պատգամավորի մանդատը տրվել է Գագիկ Համբարձումյանին Հայտնի են առաջին երեք տասնյակ թեկնածուները Իրանը երբեք մենակ չի թողնի լիբանանցի քույրերին ու եղբայրներին. Փեզեշքիան «Արծվի թևերի» մոտ 4 մեքենա է բախվել․ կա 4 վիրավnր Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակվել են զոհված զինծառայողների մարմիններով Երվանդ Քոչար փողոցում մի խումբ քաղաքացիներ հնչեցրել են հայհոյանքներ, ապա իրենց դիտողություն արած երիտասարդին ծեծել են Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Հաստատվել է «Առաջարկ Հայաստան»-ի նախընտրական ցանկը Սուրբ Հովհաննես եկեղեցի կտեղափոխվի Սուրբ Ստեփանոս Նախավկայի Մասունքարանը Եթե Քոչարյանը պետք է լինի վարչապետ, չեմ միանա. Ծառուկյան Գագիկ Ծառուկյանը կգլխավորի ԲՀԿ-ի ընտրական ցուցակը Ծառուկյանը՝ Լուկաշենկոյի մասին Իրավունքի ժխտողականության, նիհիլիզմի օրինակ է այն ամենն, ինչ կատարվում է Մայր Աթոռի դեմ․ փաստաբան Թուրքիան ջրի պաշարների լուրջ խնդիր ունի. զեկույց Միքայել սրբազանի նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումը հասնում է խոշտանգման. հայտարարություն Այսօր իրավիճակը համեմատաբար հանգիստ է, սակայն ընդհանուր իրադրությունն անկանխատեսելի է. Գանտահարյան Գործը մակագրվել է դատավոր Վահե Դոլմազյանին 18 արդարների գործով դատական նիստին մարդիկ «հրաժարվում են» 18 անգամ լսել «մեղադրանքի» նույն տեքստը Վերին Լարսը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար 18 ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է ուղեղի ցնցում Հանրապետականը կամ Հայրենիք կուսակցությունը Թաթոյանից վա՞տն են, որ չեն մասնակցում ընտրություններին (video) Հայաստանի Gallup-ն ուղղակի ասոցիացիա է, նրանց թվերին մի՛ նայեք. Թովմասյան (video) Բագրատ Սրբազանին և իր աջակիցներին կալանավորեցին,որ «միջանցքը» ԱՄՆ-ում հանձներ Ալիևին․Արթուր Սարգսյան (video) Պաշտոնապես հայտարարում եմ՝ ես այնտեղ չեմ եղել, դե քննե՛ք. Բագրատ Սրբազանը նեղը գցեց դատախազներին (video) «Էս դժոխքի վերջը ե՞րբ է գալու»․ շիրակցիները՝ «Հայաստան» դաշինքի անդամներին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am