Արդյոք Մերկելն իր թեկնածությունը կառաջադրի 2017 թ-ին
Անգելա Մերկելը խուսափել է պատասխանել հարցին՝ արդյոք ինքը իր թեկնածությունը կառաջադրի՞ կանցլերի պաշտոնում 2017 թ.: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին նա խոսել է Բեռլինում երկրի ներքին և արտաքին քաղաքականության հարցերին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ: «Ինչ վերաբերում է կանցլերի պաշտոնում թեկնածությանը՝ ես կարող եմ ասել միայն այն, ինչ արդեն շատ հաճախ ասել եմ, որ ես այդ մասին կհայտնեմ հարմար պահին»,- ասել է նա: «Այսօր այդ պահը չի եկել»,- նշել է Մերկելը:
