Հալեպում մեկնարկել է ՌԴ-ի մարդասիրական օպերացիան. Շոյգու
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել է՝ Հալեպ քաղաքում Ռուսաստանի և Սիրիայի ղեկավարության հետ միասին մարդասիրական օպերացիայի մեկնարկի մասին: Այս մասին հայտնել է РИА «Новости»-ն: «Համաձայն ՌԴ նախագահի հանձնարարության` այսօր Սիրիայի ղեկավարության հետ միասին կիրականացվի մասշտաբային մարդասիրական օպերացիա՝ Հալեպի բնակիչներին օգնելու նպատակով: Քաղաքից դուրս գալու համար կստեղծվի 3 միջանցք՝ խաղաղ բնակիչների համար, և ևս մեկը` զինյալների համար, ովքեր որոշում կկայացնեն վայր դնել զենքերը»,- ասել է Շոյգուն:
