Պավլիկ Մանուկյանը հացադուլ է հայտարարել ու հրաժարվել ցավազրկող դեղորայքից
17:14Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանը հացադուլ է հայտարարել: Քիչ առաջ, այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Ինեսա Պետրոսյանը: Հիշեցնենք, Պավել Մանուկյանին եւ նրա որդուն՝ Արամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով և 235-րդ հոդվածով (Շենք շինությունների, հաղորդակցության ու տրանսպորտի միջոցների գրավում կազմակերպված խմբի կողմից և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Պաշտպանն ասաց, որ Պավել Մանուկյանը հրաժարվել է նաեւ ցավազրկող դեղորայքից: Հիշեցնենք, առավոտից պաշտպանին թույլ չէին տալիս տեսակցել Պավել Մանուկյանի հետ, ավելի ուշ, սակայն, թույլատրել էին: Թե երբ կորոշվի Պավել Մանուկյանի խափանման միջոցի հարցը, Ինեսա Պետրոսյանն ասաց, որ դա կախված է իր առողջական վիճակից: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ aravot.am-ում
