Ctvnews.ca-ը Արսինե Խանջյանին բերման ենթարկելու մասին
Ctvnews.ca-ը անդրադարձել է երեկ Երեւանում աշխարհահռչակ ռեժիսոր Ատոմ Էգոյանի կնոջ՝ կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանի, բերման ենթարկելու փաստին: «Կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը եղել այն հարյուրավոր քաղաքացիների թվում, ովքեր երեկ բերման են ենթարկվել Հայաստանի մայրաքաղաք Երեւանում՝ զինված խմբի կողմից մոտ 10 օր գրավված ոստիկանատան մոտից: Դերասանուհին ռեժիսոր Ատոմ Էգոյանի կինն է: Նրա մամուլի խոսնակը CTV News-ին հայտնել է, որ նրան ազատ են արձակել: Դերասանուհուն բերման ենթարկելու պատճառը հայտնի չէ: Հայկական CivilNet լրատվամիջոցի հրապարակած տեսանյութում երեւում է՝ ինչպես է Խանջյանը հեռախոսով անգլերենով խոսում ինչ-որ մեկի հետ մինչդեռ ոստիկանները շրջապատել են նրան: «Նրանք ցանկանում եմ բերման ենթարկել ինձ: Նրանք ինձ հրում էին»,- ասում է նա տեսանյութում:
