Վլադիմիր Պուտինը լուծարել է Ղրիմի դաշնային օկրուգը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրիմի դաշնային օկրուգը միացրել է Հարավային դաշնային օկրուգին, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:Ռուսաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչը Հարավային դաշնային օկրուգում լինելու է Վլադիմիր Ուստինովը: Ղրիմի դաշնային օկրուգը ղեկավարող Օլեգ Բելավենցևը նշանակվել է Պուտինի լիազոր ներկայացուցիչ Հյուսիսկովասյան դաշնային օկրուգում: Հրամանագրում նշվում է, որ որոշումը կայացվել է կառավարման դաշնային մարմինների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպտակով: Ղրիմի դաշնային օկրուգը ձեւավորվել էր Վլադիմիր Պուտինի 2014 թվականի մարտի 21-ի հրամանագրի համաձայն՝ նկատի առնելով, որ թերակղզին մարտի 16-ի հանրաքվեի արդյունքներով վերամիավորվել էր Ռուսաստանի հետ: Այն տարածքով Ռուսաստանի ամենափոքր դաշնային օկրուգն էր:
