Սկանդալ` Վալերիայի ընտանիքում
Ռուս երգչուհի Վալերիան և նրա ընտանիքը սկանդալի կիզակետում են հայտնվել: Պատճառը երգչուհու 19-ամյա որդին՝ Արսենիյ Շուլգինն է, ով լքել է ընտանիքը հանուն իր 21-ամյա ընկերուհու: Ըստ տեղեկությունների՝ Արսենին բացակայությունների պատճառով նույնիսկ դուրս է մնացել երաժշտական դպրոցից և հրաժարվում է շփվել ընտանիքի անդամների հետ:
«Նա համաձայն չէ, որպեսզի իր որդին հանդիպի այդ աղջկա հետ, քանի որ կարծում է, որ վերջինիս հետաքրքրում է տղայի և նրա ընտանիքի հայտնիությունը»,-պատմել է Արսենիյ Շուլգինի մտերիմ ընկերներից մեկը:


