Էրդողանը 130 լրատվամիջոց է փակել
Թուրքիայում հուլիսի 15–ի անհաջող ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրի նախագահ Էրդողանը սկսեց հանգիստ փակել իր համար անցանկալի լրատվամիջոցներ, որի թիվը հասնում է գրեթե 130-ի: Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ արդեն պաշտոնապես հաստատվել է, որ արտակարգ դրություն հայտարարելուց հետո իշխանությունները փակել են Cihan, Muhabir եւ SEM լրատվական գործակալությունները, 16 հեռուստաալիք, 23 ռադիոկայան, 45 թերթ, 29 հրատարակչատուն։
