Պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 50-ի
Սիրիայի Կամիշլի քաղաքում մեքենայի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 50-ի: Ինչպես արդեն հայտնել էինք՝ ականապատ բեռնատարը պայթել էր Քրդական բարձրագույն կոմիտեի ռազմական թևի` Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատի կենտրոնակայանից քիչ հեռու: Ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է ԴԱԻՇ-ը:
