«Աշխատանքից ազատելը նրա համար չարյաց փոքրագույնը կարող է լինել». փաստաբան.տեսանյութ
«Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ վերջին օրերին ոստիկանության որոշ գործողություններ ուղեկցվել են անձանց իրավունքների մասսայական խախտմամբ:Մարդիկ օրենքով սահմանված ժամկետից ավել են պահվել ոստիկանության բաժանմունքներում, կամ պահվել են անհայտ վայրերում, հարազատները նրանց գտնվելու վայրը չեն իմացել, պաշտպանները չեն կարողացել տեսակցել և այլն: Այս ամենը պետք է մանրամասն քննության ենթարկվի, պետությունը նման պահերին ավելի քան զգոն ու պրոֆեսիոնալ գործի»,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Արմինե Ֆանյանը: Փաստաբանն անդրադառնալով աղմկահարույց այն լուսանկարին, որտեղ կին ոստիկանը բերման է ենթարկում տարեց կնոջը` նրա ձեռքերն ոլորելով, և հարցին, թե հնարավո՞ր է, որ ոստիկանությունը նրան աշխատանիքց հեռացնի, Արմինե Ֆանյանը պատասխանեց. «Աշխատանիքից ազատելը տվյալ իրավիճակում նրա համար չարյաց փոքրագույնը կարող է լինել,որովհետև հնարավոր է, որ այս դեպքում գործ ունենք իշխանազանցության կամ պաշտոնեական լիազորությունների չարաշահման հետ: Իհարկե քննությունը դա կպարզի, բայց իշխանության ներկայացուցչի կողմից իր լիզորությունների սահմանն անցնելը քրեական պատասխանատվության է հանգեցնում»,-նշեց Արմինե Ֆանյանը: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
