«Բժիշկների պատանդ լինելու փաստն ապացուցված չէ».Փաստաբան.տեսանյութ
«Կյանքի իրավունքը այս կոնկրետ իրավիճակում որևէ կերպ սահամափակման ենթակա չէ, պետությունը բոլոր միջոցները պետք է ձեռնարկի ապահովելու ՊՊԾ գնդի տարածքում գտնվող բոլոր անձանց կյանքի իրավունքը: Խոսքը գնում է կյանքի` որպես բացարձակ արժեքի ապահովման պետության գործառույթի մասին: Պետությունը իրավական հիմք չունի չտրամադրել բժշկական օգնություն ՊՊԾ գնդում գտնվող վիրավորներին»,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Արմինե Ֆանյանն անդրադարձել է ՊՊԾ գնդի տարածքում գտնվող «Շտապօգնության» աշխատակիցների իրավունքներին: Վերջինիս խոսքով՝ հստակ չի կարելի ասել,որ բժիշկները հիմա ՊՊԾ գնդում պատանդ են, որովհետև որևէ մեկը դեռ չի լսել բժիշկների մեկնաբանությունը և դեռ պարզ չէ թե,որքանով են նրանք զրկված իրենց ազատությունից: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
