Կոսովոն մերժել է Թուրքիային
Կոսովոն մերժել է Թուրքիայի խնդրանքը, որն էր՝ պատժել հայտնի լրագրողին, ով հումորային մեկնաբանություններ է արել այդ երկրում ձախողված հեղաշրջման փորձի վերաբերյալ: Թուրքիան բողոքի նոտա է ներկայացրել Կոսովոյի արտգործնախարարություն, որին ի պատասխան նախարարն ասել է, որ իրենք նման բան չեն անի, քանի որ պահանջն անընդունելի է:
