Պայթյուն՝Հռոմի մոտակայքում.կա 1 զոհ
Հռոմի մոտակա Ֆրատտոկիե բնակավայրում անցյալ գիշեր պայթյունից զոհվել է մեկ մարդ, վիրավորվել եւս 4-ը, պատճառները դեռեւս հայտնի չեն։ Դեպքի վայրում կա 4 հրշեջ հաշվարկ, որոնք աշխատել են ամբողջ գիշեր։ Պայթյունը տեղի է ունեցել քոթեջում, որտեղ 4 ընտանիք էր ապրում։ Հայտնի է, որ զոհվել է մեկ մարդ, 2 կին եւ 2 տղամարդ վիրավորվել են, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
