Ի՞նչ էր կատարվում ՊՊԾ գնդում ուշ գիշերին
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հուլիսի լույս 27-ի գիշերը Խորենացի փողոցում սկսված քաղաքացիների բերման ենթարկելու գործընթացը երեկ ողջ օրը շարունակվեց: Մինչ ուշ երեկոյան բոլոր այն անձինք, ովքեր նշված տարածքի բնակիչներ չէին, բավական էր հայտնվեին Խորենացի փողոցում, անմիջապես ոստիկանները մոտենում էին բերման ենթարկում՝ հաշվի չառնելով անձի տարիքը սեռը: Արդյունքում, Խորենացի փողոցում երեկոյան նշանակված հանրահավաքը չկայացավ. առաջնորդներն էլ վախից անհետացել էին: Հետագայում հայտարարվեց, որ հավաքը տեղափոխվում է Ազատության հրապարակ, որտեղից երթով կրկին հասան Խորենացի: Սակայն այստեղ էլ մասնակիցների թիվը շատ քիչ էր, ինչը նշանակում է, որ երեկ ՀՀ իշխանություններին հաջողվեց բիրտ ուժի միջոցով սահմանադրական իրավունքները տոտալ ոտնահարելով բողոքի զանգվածային ցույցերը սաստել: Իսկ ՊՊԾ գնդում տիրող իրավիճակի մասին հրապարակային տեղեկություն չկար: «Ժողովուրդ»-ին հաջողվել է պարզել, որ մինչ ուշ գիշեր դեռ շարունակում էին բանակցությունների միջոցով համոզել, որպեսզի զինյալները հանձնվեն ԱԱԾ-ին»: Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
