Ողջունելի է «Սասնա ծռերի» պայքարը. Տիգրան Կարապետյան
Hayeli.am-ի հետ զրույցում «Ժողովրդական կուսակցության» ղեկավար Տիգրան Կարապետյանն, անդրադառնալով վերջին օրերի զարգացումներին և, մասնավորապես, «Սասնա ծռեր» խմբի տղաների վերջին գործողություններին, ասաց, որ աջակցում է «Սասնա ծռեր» խմբին. «Մարդիկ պայքարում են, թող պայքարեն, ամեն մարդ իր ձեւով է պայքարում։ Ողջունելի է «Սասնա ծռերի» պայքարը: Մարդիկ անարդարության դեմ են դուրս եկել, ու ես չեմ դատապարտում, ողջունում եմ»,-ասաց նա։ Կարապետյանը վստահեցրեց, որ մի քանի անգամ այցելել է Խորենացի փողոց, ներկա գտնվել ժողովրդի շարքերում. «Պարզապես ուրիշների պես ելույթ չեմ ունեցել»։ Հարցադրմանը, թէ խնդրի հանգուցալուծումն ինչպես է պատկերացնում, «Ժողովրդական կուսակցության» ղեկավարը դժվարացավ պատասխանել, սակայն նշեց, որ խմբի տղաներն իրենց գործը գիտեն:
