Առավոտից Խորենացի փողոցից բերման ենթարկվածների թիվն անցնում է 100-ից
19:41 Խորենացի փողոցից շարունակում են բերման ենթարկել քաղաքացիներին: Քիչ առաջ ոստիկանները փորձում էին բերման ենթարկել դերասանուհի, ռեժիսոր Արսինե Խանջյանին, բերման ենթարկվեցին «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, Երևանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանը: Ինչպես հայտնում է azatutyun.am-ը՝ առավոտից բերման ենթարկվածների թիվն արդեն անցնում է 100-ից: Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը պատգամավոր Նիկոլ Փաշինյանին փոխանցեց, որ ոստիկանական գործողություններն ուղղված են «արյունահեղության կանխմանը»: Ոստիկանության պաշտոնյաներից մեկն էլ փոխանցեց, որ քաղաքացիներին ոստիկանական պատնեշից այն կողմ տանելուց հետո պարզում են նրանց ինքնությունը և «եթե նրանք կապ չունեն որևէ հավաքի հետ, անմիջապես ազատ են արձակվում»: Խորենացի փողոցի հանրահավաքները համակարգող խումբը այսօր ժամը 7-ին այստեղ կրկին հանրահավաք էր հրավիրել:
