Մոգերինին Թուրքիայում ԵՄ նոր դեսպան է նշանակել
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Քրիստիան Բերգերին նշանակել է Թուրքիայում ԵՄ դեսպան։ Այս մասին ասված է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ–ը։ Հայտարարության մեջ ասվում է, որ Բերգերն այս պահին զբաղեցնում է ԵՄ՝ Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի արտաքին քաղաքական ծառայության տնօրենի պաշտոնը։
