Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ստուգայց է կատարում զորամասեր
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ստուգայց է կատարում զորամասեր: Ինչպես հայտնում է haqqin.az–ը՝ նախարարը հետաքրքրվել է բուժախտորոշիչ կորպուսի, Գյանջայի նորակառույց զինվորական հոսպիտալի վարչական շենքերի շինարարության աշխատանքների որակով, շարժական հոսպիտալի նորաբաց թերապեւտիկ բաժանմունքի պայմաններով եւ համապատասխան ցուցումներ տվել։
