Ադրբեջանում ազգությամբ հայ է ձերբակալվել
РИА Новости-ին, հղում անելով Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությանը, հայտնում է, որ Ադրբեջանում ՌԴ դեսպանատունը տեղեկություններ է պարզում Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության աշխատակիցների կողմից ՌԴ քաղաքացու ձերբակալության մասին: Հունիսի 23-ին դեսպանատունը Ադրբեջանի ԱԳՆ-ից նոտա է ստացել, որտեղ հաղորդվում է հունիսի 9-ին անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից Ռուսաստանի քաղաքացի Մ.Վ. Ուելդանովին ձերբակալելու մասին: Մի քանի օր անց դեսպանատուն է դիմել քաղաքացուհի Մ.Վ. Միրզոյանը, որը հայտարարել է, որ ձերբակալվածը նրա եղբայրն է, ու նրա իրական ազգանունը Գալուստյան է, և նա չի ձերբակալվել թմրանյութերի անօրինական շրջանառության համար, այլ լրտեսության մեջ կասկածանքով: Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրությունում:
