«Այս հոգեբանական մթնոլորտի լավացումը կապված չէ միայն իշխանությունից».Հակոբ Արզումցյան.տեսանյութ
«Ընդհանրապես մեր ազգի հոգեբանական մթնոլորտը բարդ է ու ծանր և այս կուտակաված իրադրությունների դեպքում միշտ չէ, որ տեղի է ունենում հոգեբանական ադեկվատ վարքի դրսևորում: Իրականում պրոբլեմները շատ բարդ են այն առումով, որ այստեղ ներգրավված են և սոցիալական, և տնտեսական, և բարոյական գործոններ: Սրան էլ գումարած կառավարման համակարգն այնքան էլ օպտիմալ չի աշխատում, կառավարիչների մեջ կան մարդիկ, որոնք պետք է չլինեն այդտեղ, վերջին ժամանակի կադրային փոփոխությունները խոսում են դրա մասին: Ուրեմն՝ այստեղ գումարվում է նաև մարդկային գործոնը»,-այս մասին Հայելի ակումբում ասաց հոգեբան Ռուբեն Արզումցյանը:Վերջինս նկատեց,որ այն , ինչ-որ ստեղծվել է հիմա, ոչ թե այսօրվա, երեկվա կամ մի երկու շաբաթվա իրադրությունն է ստիպել, այլ կուտակված դեպքերի հետևանք է: Ըստ բանախոսի՝ այս հոգեբանական մթնոլորտի լավացումը կապված չէ միայն իշխանությունից: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
