«Զինյալները պետք է զենքերը վայր դնեն,իսկ Սեֆիլյանին ազատ արձակեն».Ազատ Արշակյան.տեսանյութ
«Սրանից հետո անպայման պետք է լինեն ակցիաներ, որովհետև ՀՀ քաղաքացիներն այլևս նահանջելու տեղ չունեն: Մենք հասկանում ենք, որ մեր երկիրը տեր չունի, անտեր է:Իշխանություններն ու զորամասը գրաված տղաները մտել են փակուղի, որովհետև պատրաստ չէին՝ առանց արյունահեղության խնդիրը լուծելու»,-այս մասին Հայելի ակումբում ասաց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:Վերջինս գտնում է,որ հարթակում հայտնված քաղաքական ուժերը մասամբ արժանի էին այնտեղ լինելու, բայց այնտեղ կային մարդիկ, որոնք խոսափող տեսան ու ելույթ ունեցան:Նախկին պատգամավորը նշեց,որ ոչ թե պետք է ժողովուրդը հավաքվի, ու մարդն ամառանոցից գա՝ խոսք ասի, այլ ինքը պետք է հավաքի ժողովրդին: «Օրինակ՝ Վիտալի Բալասանյանի միսիան ավարտվեց միայն նրանով, որ պատանդներն ազատ արձակվեցին: Դա մեծ առաջընթաց էր, բայց վերջնագրեր էին դրված և՛ իշխանությունների, և՛ զինյալների կողմից: Հեղինակությունների բացակայությունը բերեց նրան, ինչ եղավ այս գիշեր. եղան կրակոցներ և արյունահեղություն: Սա լուրջ պարտություն էր մեր հասարակության համար: Պետք է գտնվեին մարդիկ, որոնք կառաջարկեին բանաձև. լուծումներ, ու արյունահեղություն չէր լինի»,- հայտնեց Ազատ Արշակյանը՝ հավելելով,որ խնդրի լուծման միակ տարբերակը նա է,որ զինյալները զենքերը վայր դնեն,որից հետո պետք է Ժիրայր Սեֆիլյանին ազատ արձակեն: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
