«Իշխանությունը տարբերակը գտել է. արյունաքամ է անում զինյալներին».Լևոն Ջավախյան.տեսանյութ
«Ես զգում եմ՝ իշխանությունն ինչ քաղաքականություն է որդեգրել՝ արյունաքամ է անում այդ զինյալներին: Մարդ առ մարդ, գնդակ առ գնդակ հարցերը լուծում են ու տանում իրենց ուզած վախճանին: Էս մեկն էլ կուլ կտան, էս մեկն էլ կգնա, քանի որ ժողովուրդն այնպես չի կանգնում, ինչպես որ պետք է: Այդ մարդիկ ճարահատյալ այդ քայլին են գնացել՝ ստեղծելով կատարյալ դեմոկրատիա: Ո՞րն է կատարյալ դեմոկրատիան. երբ իշխանության ձեռքին զենք կա, դիմացն էլ զենք կա: Մարդիկ ճիգ են թափում՝ գոնե ավտոմատով իրենց իրավունքները իրացնելու»,-այս մասին Հայելի ակումբում ասաց արձակագիր Լևոն Ջավախյանի:Վերջինս գտնում է,որ նրանք գնդի տարածքը գրավեցին, որովհետև ուզում էին՝ հետո այլոք գային, զինվեին, որ սկսվի «Սոդոմ-Գոմորը», մի բան, որի հետ արձակագիրը համամիտ չէ: «Զինյալ տղերքն ունեն մի հզոր դաշնակից: Այդ դաշնակիցը, ցավոք սրտի, ոչ մտավորականներն են, ոչ էլ ցուցարարներն են, դա ալանն է, թալանն է, կոռուպցիան, անարդարությունները… որոնք երկիրն անկման վիճակի են հասցրել»,-նշեց բանախոսը: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
