Կոչ.Օլիմպիադայի ժամանակ դադարեցնել պատերազմները
ՄԱԿ Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հատուկ տեսաուղերձով ողջ աշխարհին կոչ է արել վայր դնել զենքը և «օլիմպիական հրադադար» հայտարարել 2016 թվականի Օլիմպիական և Պարալիմպիական խաղերի ժամանակ:«ՄՕԿ-ը և ՄԱԿ-ը համատեղ սերտորեն աշխատում են հանուն ներդաշնակության և խաղաղության: Այդ ոգով մենք օլիմպիական հրադադար ենք հայտարարում և կոչ ենք անում բոլորին վայր դնել զենքը և խաղերի ժամանակ մոռանալ տարաձայնությունների մասին: Խաղաղությունը մեզնից է սկսում: Ես կոչ եմ անում դադարեցնել ռազմական գործողություններն ամբողջ աշխարհում և օլիմպիական հրադադար հայտարարել 2016 թվականի Օլիմպիական և Պարալիմպիական խաղերի ժամանակ, որոնք կայանալու են Ռիո դե Ժանեյրոյում», - նշված է ուղերձում:
