Երեք թափանցիկ «մեսիջ» հայերին` Թուրքիայից

Երկու-երեք օր է, ինչ Թուրքիան կազմակերպված լրատվական արտահոսք է կազմակերպել: Թեման` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումն է, հայ-թուրքական սահմանի բացումը, անշուշտ` ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման կոնտեքստում: Նախ, թուրքական հեղինակավոր Hürriyet-ի սյունակագիր Ֆաթիհ Չեքիրգենը հայտնեց, որ 2016թ. հուլիսի 14-15-ը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի՝ Ադրբեջան կատարած այցի ընթացքում քննարկվել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը, որի ընթացքում Չավուշօղլուն փորձել է շոշափել թեմայի վերաբերյալ ադրբեջանական կողմի տրամադրությունները։ Այնուհետև չուշացան Չավուշօղլուի մեկնաբանությունները: Վերջինս էլ թեև փաստեց, որ Թուրքիայի և Հայաստանի միջև չկա որևէ շփում, բայց ասաց, թե միջազգային գագաթնաժողովների ընթացքում ողջունում է Հայաստանի իր գործընկերոջն, զրուցում է նրա հետ։ Չավուշօղլուն երկրում կատարված ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո հրավիրված առաջին ասուլիսում խոսել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման մասին: Նա նշել է, թե գյուլենականների հրահրած հեղաշրջման փորձից առաջ Ադրբեջան կատարած այցի գլխավոր թեմաներից մեկը եղել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման խնդիրը: Թուրք դիվանագետը շեշտել է, որ այս թեմայով հանդիպումներ է ունեցել Ադրբեջանում: Հիմա էլ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման թեման զարգացրել է Ադրբեջանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Իսմայիլ Ալպեր Ջոշքունը։ Դեսպանն ասել է. «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Թուրքիայի դիրքորոշումը հայտնի է՝ հարաբերությունների կարգավորումը կապված է ադրբեջանական բռնազավթված հողերի ազատմամբ»։ Դեսպանի խոսքերով՝ միայն դրանից հետո, Ադրբեջանի հետ քննարկումների արդյունքում համատեղ որոշում կկայացվի, թե ինչ ձևաչափով կարող են կարգավորվել հարաբերությունները Հայաստանի հետ։ Ջոշքունի խոսքերով՝ Չավուշօղլուի՝ Բաքու կատարած այցի ընթացքում կողմերը քննարկել են ԼՂ խնդիրը, և թուրքական կողմը հավաստիացրել է, որ ԼՂ-ի հակամարտությունը Թուրքիայի համար կարևոր է այնքան, որքան Բաքվի համար։ Հակամարտության կարգավորման դեպքում տարածաշրջանում կարող են պայմաններ ստեղծվել նոր նախագծերի համար, որոնց կարող է մասնակցել նաև Հայաստանը: Մեր նախարարը միայն կրկնել է այդ կառուցողական գաղափարը»,- հավելել է դեսպանը: Թուրքական իշխանությունների թափանցիկ, ակնարկներն իհարկե, կարելի է դիտարկել որպես քարոզչական ակցիա: Թուրքերը միշտ ցանկացել են «գրավել» հայերին` տարածաշրջանային ծրագրերում Հայաստանի մասնակցության գաղափարով: Լուծե՛ք Ղարաբաղի խնդիրը, և Հայաստանը կծաղկի, սահմանները կբացվեն, նման ակնարկները եղել են ղարաբաղյան պատերազմից անմիջապես հետո, երբ արդեն արձանագրվում էր Ադրբեջանի պարտությունը, երբ Բաքուն կորցնում էր տարածքներ: Այժմ, ապրիլյան քառօրյա պատերազմից 3-4 ամիս անց Անկարան, կարծես, դիվանագիտական «հարձակում» է գործում Հայաստանի նկատմամբ` Երևանին ցույց տալով Հայաստան-Թուրքիա սահմանի բացման, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունները, ու առաջ քաշում պայմանը` Ղարաբաղի խնդիրը: Այսքանն, ինչպես ասում են պարզ է, նորություն չէ: Սակայն կա նաև խնդրի այլ հարթություն: Ինչպես երևում է, Թուրքիայի իշխանություններն իսկապես ներգրավել են ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ ընթացող ներկայիս բանակցային գործընթացում և որոշակի դեր են ստանձնել: Չմոռանանք, որ ԵԱՀԿ Մինակի խմբի համանախագահները հուլիսի 18-ին պետք է Անկարա մեկնեին, սակայն հուլիսի 16-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի արդյունքում հետաձգվեց այդ այցը: Մյուս կողմից, պաշտոնական Մոսկվան խոսեց ղարաբաղյան կարգավորման գործընթացում Թուրքիայի «կառուցողական» դերակատարման օգուտների մասին: Այսինքն` Անկարայից Հայաստանին ուղղված «մեսիջները» չի կարելի միայն քարոզչական համարել: Ամենայն հավանականությամբ Թուրքիայի իշխանություններն էլ ավելի կհաճախակիացնեն ղարաբաղյան կարգավորման թեմայի վերաբերյալ հայտարարությունները: Չի կարելի բացառել նաև, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհին անգամ որոշակի փոքր քայլեր արվեն` ցույց տալու համար միջազգային հանրությանը, թե պաշտոնական Անկարան որքան «կառուցողական» է տրամադրված Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ճանապարհին: Մետաքսյա Շալունց

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am