Պավլիկ Մանուկյանի որդու արհեստաական շնչառության ապարատն անջատվել է
«Էրեբունի» հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի գիտական ղեկավար Հարություն Մանգոյանը լրագրողներին ասաց,որ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում փոխհրաձգության հետեւանքով վիրավորված Արամ Մանուկյանի արհեստաական շնչառության ապարատն անջատվել է: Արամ Մանուկյանն արդեն կարողանում է ինքնուրույն շնչել,ասաց նա և հավելեց,որ ինչ վերաբերում է Պավել Մանուկյանին, ապա նա շնչում է արհեստական ապարատի օգնությամբ: Զինված խմբի վիրավորում ստացած անդամների վիճակը գնահատվում է կայուն ծանր: Լրագրողների հարցին, թե նրանց կյանքին վտանգ սպառնում է, Մանգոյանը տեղեկացնում է, որ եթե գտնվում են վերակենդանացման բաժնմունքում, ապա վտանգ առկա է: Մանգոյանի խոսքով՝ փոխհրաձգության հետեւանքով վիրավորված ոստիկանի վիճակը գնահատվում է միջին ծանրության, նա վնասվածքը ստացել է սրունքի շրջանում: Բժիշկը նաեւ նշել է, որ տուժածները հիմնականում վնասվածքները ստացել են ազդրերի շրջանում:
