«Իշխանությունը և «Սասնա ծռեը» մտան փակուղի.Ազատ Արշակյան
«Իշխանությունը և «Սասնա ծռեը» մտան փակուղի»,- ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը,Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում,անդրադառնալով գիշերը Խորենացի փողոցում տեղի ունեցած իրադարձություններին,հայտարարեց.«Իշխանությունը և «Սասնա ծռեը» մտան փակուղի:Երկու կողմն էլ պատրաստ չէին առանց արյունահեղության այս խնդիրը լուծելու: Վերջնագրեր էին դրված երկու կեղմից էլ և պետք է լիներ այն, ինչ եղավ: Սա լուրջ պարտություն էր մեր հասարակության համար: Չկային հեղինակություններ, որոնք կառաջարկեին լուծումներ, բանաձև և արյունահեղություն չէր լինի»: Սակայն, ըստ նախկին պատգամավորի, դեռ հնարավորություն կա, որ երկու կողմերը կարողանան բարի կամք դրսևորեն: Ինչ վերաբերում է Խորենացիում հավաքվածներն՝ Արշակյանն ասաց, որ դրանք այն մարդիկ են, ովքեր դժգոհ են իշխանությունից, ստեղծված իրավիճակից, կյանքից և դուրս գալու ելք են փնտրում, իսկ հարթակում հայտնված քաղաքական ուժերը մասամբ արժանի էին այդտեղ գտնվելու, սակայն մարդիկ կային, որոնք էլ զանգված և խոսափող տեսնելով՝ առիթից օգտվեցին:
