Փափուկ ու սահուն պետք է իշխանությունն անցնի ժողովրդի կողմը.Լևոն Ջավախյան
Արձակագիր Լևոն Ջավախյանը Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում,խոսելով վերջին օրերին Երևանում տեղի ունեցող իրադարձություններին,նշեց. «Հիմա մարդկանց մոտ հավատ չկա, և նույնիսկ «Սասնա ծռերը» պետք է ինչ- որ բանի հավատային նման գործողություններ անելիս, բայց չեն հավատում:Առանց հավատի ոչ մի բանի չենք հասնի »:
«Հոկտեմբերի քսանյոթից հետո սա պակաս պայթյուն չէր: Սա չկայացած զինված ապստամբություն էր: Ժողովուրդը սկզբում այդ զինված ապստամբությունը սառը և չկամությամբ ընդունեց, սակայն ձնագնդիի էֆեկտով այն հսկայական շաժման վերածվեց: Զինյալ տղերքը հզոր դաշնակից ունեն և դրանք ոչ մտավորականներ են, ոչ էլ ցուցարններն են, դա ալան- թալանն է, կոռուպցիան, անադրարությունն է, որոնք երկիրը գահավիժման վիճակի են հասցրել»,ասաց նա և հավելեց,որ այս ամենի լուծումը ազգային համաձայնության իշխանության ձևավորումն է և փափուկ ու սահուն պետք է իշխանությունն անցնի ժողովրդի կողմը:
