Իշխանությունները չեն սիրում էս երկրին, արտագաղթողները չեն սիրում.Լեւոն Ջավախյան
«Հայելի» ակումբում գրող Լեւոն Ջավախյանը անդրադարձավ Ժիրայր Սեֆիլյանին .«Ես հետեւում եմ Սեֆիլյանին, բայց նրա կողմնակիցներից չեմ, ինքը հենց մեծ ժողովուրդ է տեսնում, վռազ ասում ա գնանք, իշխանություն գրավենք, դա սրած դանակ է պետության դեմ»: «Մտավորականը պիտի մարդու նման խոսա, ոչ թե մոտավորականի, վերջերս հարցազրույց էի տվել, մեկն արձանագրել էր, թե ինչ լավ ա դու մտավորականի պես չես խոսում: Այսօրվա մտավորականերն ունեն մի հիմնական բնակավայր՝ տելեվիզորի ռամկեքը, որ ճմռթես տելեվիզորը, միջից կթափվեն: Մի մասը շողոքորթում է իշխանություններին, մի մասը ժողովրդին, մի մասը իր PR-ն է անում, անկեղծ հույզ ու հորդոր չեմ տեսնում: Ինչ ունենք՝ ունենք: Եթե մածունը յուղալի է լինում, սերուցքը հաստ է լինում, մեր պարագայում վերնաշենքում շատ բարակ սերուցք ունենք: Իշխանությունները չեն սիրում էս երկրին, արտագաղթողները չեն սիրում: Մենք լավ չենք սիրում երկիրը, լավ չենք սիրում:Ես չգիտեմ ինքս ինչքան եմ սիրում, բայց մի բան գիտեմ՝ կմեռնեմ, չեմ գնա Հայաստանից ու գոնե մի բռաչափ ես երկրի հողը կշատացնեմ»:
