Եթե իշխանությունները չփոխվեն, «Կոշկին դոմը» կայրվի, երկիրը կդառնա Սոդոմ-Գոմոր.Լ.Ջավախյան
«Ինչքան ժամանակ է, վառվող ինքնաթիռի պես ընկնում ենք, այնքան կընկնենք, մինչեւ պայթյուն տեղի ունենա: Հոկտեմբերի 27-ից հետո սա էլ պայթյուն եղավ: Ինչո՞ւ գնդի տարածքը գրավեցին, սա զինված ապստամբություն էր, տղաները գրավեցին, որ հետո գան ուրիշները, սկսվի Սոդոմ- Գոմոր: Սկզբում ժողովուրդը վատ ընդունեց գնդի գրավումը, բայց հետո վերաբերմունքը փոխվեց: Զինյալ տղերքն ունեն մի հզոր «դաշնակից», դա ոչ ժողովուրդն է, ոչ էլ ցուցարարները, դա ալանն է, թալանը, կոռուպցիան, որոնք երկիրը ընկնելու վիճակի են հասցրել, սա սարսափելի է, սրա դեմը պիտի առնել»,-Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում նման հայտարարություն արեց արձակագիր Լևոն Ջավախյանը: «Միլիոն դոլարներով աշխարհի տարբեր կողմերից գումարներ գալիս, որ կոռուպցիայի դեմ պայքարեն, ո՞վ է պայքարում, մեր սիրելի իշխանություննե՞րը: Չկա մեկը, որ Սերժի եղբայր Սաշիկի մասին չասի, որ ուժեղ փայ մտնող ա:Այս իրավիճակում ամեն մարդ նախ իրենից պետք է սկսեցի, առաջին հերթին նախագահը իրենից պետք է սկսի: 4-5 տարի առաջ մոլորյալս իրեն է ձայն տվել, ու ի՞նչ:Հիմա իջեք փողոց, հարց տվեք, տեսեք մեկը հավատ ունի՞ իր հանդեպ: Երեկ էլի դեպքեր էին տեղի ունենում, իշխանությունները արյունաքամ են անում զինյալներին: Լավ էս մեկն էլ կգնա, քանի որ ժողովուրդն այնպես չի կանգնում իրենց կողքին, էլի կլինի չէ՞, ախր ինչ-որ լուծում պետք է լինի: Փաստորեն, մարդիկ ստեղծել են իրական դեմոկրատիա: Իսկ իրական դեմոկրատիան ո՞րն է …Այն է, երբ իշխանության ձեռքին զենք կա, դիմացն էլ զենք կա: Մարդիկ ճիգ են թափում թեկուզ զենքով իրենց իրավունքները իրացնեն, բայց ես որ թուրքի հետ խաղաղության կոչ եմ արել, հայի համար առավել եւս կոչ եմ անում խաղաղության, հանդուրժողականության: Ու մի բան էլ, եթե իշխանությունները չփոխվեն, «Կոշկին դոմը» կայրվի, երկիրը կդառնա Սոդոմ-Գոմոր»,-հավելեց նա:
