Բրիտանիան հեռացվել է ԵՄ-ում նախագահող երկրների ցանկից
RIA Novosti-ին ԵՄ խորհրդի մամուլի ծառայությունից հայտնել են,որ Մեծ Բրիտանիան հեռացվել է Եվրամիությունում նախագահող երկրների ցանկից` կապված միությունից դուրս գալու երկրի որոշման հետ, նրա փոխարեն 2017թ. երկրորդ կեսում ԵՄ-ում կնախագահի Էստոնիան, «Որոշումն ընդունված է: 2017թ. երկրորդ կեսին ԵՄ խորհրդում Մեծ Բրիտանիայի փոխարեն կնախագահի Էստոնիան»,- ասել է գործակալության զրուցակիցը: Brexit-ի հետ կապված` ԵՄ խորհուրդը փոփոխություններ է կատարել միության անդամ երկրների նախագահության ցուցակում:
