Հիլարի Քլինթոնը պաշտոնապես առաջադրվել է
Ռիա նովոստին հայտնում է,որ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պաշտոնապես առաջադրվել է որպես ԱՄՆ նախագահի թեկնածու Դեմոկրատական կուսակցության կողմից՝ դառնալով երկրի պատմության մեջ առաջին կին թեկնածուն: Քլինթոնը հավաքել է Ֆիլադելֆիայում անցնող կուսակցական համագումարի պատվիրակների անհրաժեշտ 2383 ձայնը,այժմ Քլինթոնը պետք է նախագահի ընտրություններին մասնակցելուն պաշտոնական համաձայնություն տա: Նա ելույթ կունենա հինգշաբթի ու կդառնա համագումարի եզրափակիչ միջոցառումը: ԱՄՆ-ում համընդհանուր ընտրությունները կանցնեն նոյեմբերի 8-ին:
