Վիրավոր տղաները «Դատապարտյալների հիվանդանոց»-ում են
11:26 Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից տեղեկացրել են, որ այս պահի դրությամբ օմբուդսմենի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ եւ ՀՀ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Ձերբակալված անձանց պահման վայր: Հուլիսի 26-ի գիշերը ժամը 2-ի սահմանում ոստիկանների կրակոցներից ոտքի վիրավորումներ ստացած «Սասնա Ծռերի» զինված խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանին եւ Հովհաննես Հարությունյանին տեղափոխել են ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց»: Աշոտ Պետրոսյանին եւ Հովհաննես Հարությունյանին երեկ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով ՝ Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը եւ 235-րդ հոդվածով՝ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:
