Գիշերվա խրոնիկա. Ինչ կատարվեց Խորենացի փողոցում
Երեկ եւ լույս 27-ի գիշերը տեղի ունեցավ ոստիկանության հատուկ գործողությունը: Տեղի ունեցավ երկու հարձակում ՊՊԾ գնդում մեկուսացված Սասնա ծռեր խմբի դեմ, որի ընթացքում եղան վիրավորներ: Ոստիկանության հատուկ ուժերը կրակում են զինված խմբի անդամների ոտքերին եւ նրանց դուրս բերում գնդի տարածքից: Երեկ տեղի ունեցավ հանրահավաք, ելույթներ ու առաջարկներ եղան: Այնուհետև տեղի է ունեցել երթ, եւ այն պահին, երբ այդ բազմամարդ երթը ոգեւորությամբ անցնում էր ՀՀ Ոստիկանության ու ԱԱԾ-ի շենքերի մոտով, ոստիկանությունը սկսել էր հատուկ գործողությունը ՊՊԾ գնդում, որի ժամանակ վիրավորվեցին Սասնա ծռեր խմբի մի քանի անդամներ: Երթը վերադարձավ Խորենացի փողոց, համակարգող խորհուրդը ժամկետ տվեց ոստիկանությանը՝ կապ հաստատելու զինված խմբի անդամների հետ, ժամկետը սպառվելուց հետո մի քանի անհասկանալի ելույթներ եղան ու ժողովրդին կոչ արեցին գնալ տուն: Սակայն ժողովուրդն ըմբոստացել է, այնուհետև մարդկանց փողոցից, բակերից բռնում ու բերման էին ենթարկում ոստիկանները:
