Բրազիլիայի ռազմածովային ուժերին պատկանող 2 կործանիչ իրար են բախվել
Բրազիլիայի ռազմածովային ուժերին պատկանող 2 կործանիչ իրար են բախվել Օլիմպական խաղերի ժամանակ անվտանգության ապահովման նպատակով իրականցված փորձնական թռիչքի ընթացքում: Ինչպես հայտնում է ria.ru-ն, միջադեպը տեղի է ունեցել Ռիո դե Ժանեյրո քաղաքից ոչ հեռու: Նշվում է, որ երկնքում բախվելուց հետո ինքնաթիռներից մեկն ընկել է ծովը` քաղաքից 20 կմ հեռու, իսկ օդաչուին հաջողվել է փրկվել ինքնանետման միջոցով: Ինչ վերաբերում է 2-րդ կործանիչին, ապա այն կարողացել է բարեհաջող վայրէջք կատարել` չնայած, որ լրջորեն վնասված է եղել: Այժմ պարզվում են միջադեպի մանրամասները:
