Պավել և Արամ Մանուկյանները վերակենդանացման բաժանմունքում են
«Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Պավել և Արամ Մանուկյաններ հիվանդանոց են ընդունվել հուլիսի 27-ի գիշերը՝ 01:00-ի սահմաններում: Պավել Մանուկյաննունի զույգ ազդրերի վնասվածք և աջ ազդոսկրի բազմաբեկոր կոտրվածք: Կատարվել է վիրաբուժական մշակում և ոսկրի ֆիքսացիա: Արամ Մանուկյանն ընդունվել է ձախ ազդրի վերին երրորդականի հրազենային վնասվածքով: Կատարվել է վերքերի առաջնային վիրաբուժական մշակում, ոսկրի ֆիքսացիա: Նրանք երկուսն էլ տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք: Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Հարություն Մանգոյանը տեղեկացրեց, որ «Էրեբունի» ԲԿ ընդունված ոստիկանն ունի սրունքի հրազենային վնասվածք, կատարվել է համապատասխան միջամտություն, նրա վիճակը միջին ծանրության է, կայուն:
