Ինչու են Մոսկվայի նյարդերը տեղի տալիս

Հուլիսի 22-ին Ռուսաստանի արտգործնախարարությունը մի հայտարարություն էր տարածել, որում մեղադրել էր Եվրամիությանը՝ Հայաստանում իրադրությունը սրող ուժերին սիրաշահելու մեջ: Բանն այն է, որ ԵՄ պատվիրակությունը հայտարարություն էր տարածել Երևանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների առնչությամբ, որում իշխանություններին կոչ էր արել հարգել «համաչափության սկզբունքը խաղաղ բնույթի, ինչպես նաև բռնությամբ ուղեկցվող հանրային բողոքի ակցիաների ժամանակ»: Եվրամիության այս հայտարարությունը ավելի վաղ քննադատել էր նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Պարզ է, որ Երևանում ընթացող բուռն իրադարձությունները հերթական առիթն են պաշտոնական Մոսկվայի համար ասելու՝ տեսե՛ք, թե ինչ վատն է Արևմուտքը, ինչ են կազմակերպել Հայաստանում: Մոսկվայի տրամաբանությունը պարզ է: Նույն իրավիճակն էր անցյալ տարի` Բաղրամյան պողոտայում, երբ ռուսները դարձյալ «Էլեկտրիկ Երևանի» ակցիան ներկայացնում էին ընդդեմ Ռուսաստանի` Արևմուտքի կողմից կազմակերպված բողոքի ցույցեր: Պաշտոնական Մոսկվայի համար սա ընդամենը առիթ է՝ հերթական անգամ Եվրամիությանը ինչ-որ բաներում մեղադրելու համար: Մոսկվան նույն սխալներն է թույլ տալիս: Նա մի կողմից ցույց է տալիս, որ ցանկանում է իշխանության կողմը կանգնել, սակայն, ոչ ոք չգիտի, թե ինչ կա իրականում Մոսկվայի մտքում: Միայն մակերեսային դիտարկում կարելի է համարել այն, որ պաշտոնական Մոսկվան սատարում է ՀՀ իշխանությանը: Իրականում, սակայն, կոչ անելով Հայաստանի իշխանություններին իրավիճակը արագ հանգուցալուծել, Մոսկվան ՀՀ իշխանություններին «թասիբի է գցում», ինչը ենթադրում էր` ուժային գործողություններ զինյալների նկատմամբ: Մոսկվան, որևէ մեկը, չի կասկածում, թե ինչ քայլերի կդիմեր, եթե նույնը տեղի ունենար օրինակ Մոսկվայում: Հայաստանյան ներքաղաքական լարումը, ցավոք, ևս մեկ առիթ է, որպեսզի Մոսկվան իր խաղն էլ տանի: Հերթական անգամ իշխանությանը «աջակցելու», սակայն մյուս կողմից` նրան կտրուկ գործողությունների դրդելու իր մղումով դարձյալ ի հայտ է գալիս Ռուսաստանի` Հայաստանի վրա ազդեցությունը ցույց տալու ձգտումը: Ընդ որում, այդ ձգտումը տարածվում է թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր հատվածի վրա «ղեկավարում» սահմանելու ընկալման անհրաժեշտությամբ, եթե չասենք` ներքին համոզումով: Թամար Բագրատունի

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am