Պավել Մանուկյանի և նրա որդու վիրահատությունն ավարտվել է
Էրեբունի ՊՊԾ-ում փոխհրաձգության հետեւանքով վիրավորներն վիրահատվել են,ավելի վաղ տեղեկացրեց Ոստիկանության լրատ վության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ այլ մանրամասներ չհաղորդելով: «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամներ Պավել Մանուկյանի և նրա որդու՝ Արամի վիճակը բժիշկները գնահատում են ծանր կայուն,ավելի ուշ տեղեկացրեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը: «Պավել Մանուկյանը ստացել է զույգ ազդրերի հրազենային վնասվածք, ունի աջ ազդոսկրի բազմաբեկորային վնասվածք: Արամ Մանուկյանը ստացել է ձախ ազդրի հրազենային վնասվածք: Կատարվել է վիրահատական միջամտություն, ոսկրերի ֆիքսացիա», - լրագրողներին ասաց Մ.Մանուկյանը՝հավելելով ,որ նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: «Երբ հիվանդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, դա նշանակում է, որ կյանքին վտանգ է սպառնում, սակայն մեր կողմից իրականացվում են համապատասխան միջոցառումներ այդ վտանգը նվազեցնելու համար», - ընդգծեց Մ.Մանուկյանը: Պավել Մանուկյանն ու Արամ Մանուկյանը միացված են արհեստական շնչառության սարքին: Վիրահատությունը տևել է երկու ժամ:
