Րաֆֆի Հովհաննիսյանը Խորենացի փողոցում է
«Եթե Սերժ Սարգսյանը պահանջ է դնում, որ դիմացինը զինաթափվի, նոր խոսի, ինքը ևս պետք է իր լիզորությունները վայր դնի՝ զինաթափվի, և հետո նոր մեր պահանջատեր քաղաքացիների հետ այսօրվա ազգային օրակարգի վրա կենտրոնանա: Այսօրվա վիճակը շարունակությունն է նրա, որ 5 տարի առաջ ընտրությունները չունեցան արդար լուծում»,- այսօր Խորենացի փողոցում մեկնարկած «Հիմնադիր խորհրդարանի» և «Սասնա ծռեր» զինյալ խմբի աջակիցների և համախոհների հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ շեշտելով, որ ինքը որպես մտահոգ քաղաքացի է մասնակցում ցույցին: Ըստ նրա՝ լավ օրից չէ, որ այս իրադարձությունները տեղի են ունեցել. «Ափսոս, որ կորցրել ենք մի սպա, բայց ժամանակն է, որ ժողովուրդը միանա, ոտքի կանգնի և իր իրավունքների տերը դառնա»: «Սասնա ծռերի» տղաներին Րաֆֆի Հովհաննիսյանը «հակաահաբեկիչ» անվանեց:
